Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Գագիկ Սուրենյանի կանխատեսումը հունվար ամսվա համար

    Գագիկ Սուրենյանի կանխատեսումը հունվար ամսվա համար

    Գագիկ Սուրենյանի կանխատեսումը հունվար ամսվա համար
    Հունվար 8, 2019 13:15 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ընթացիկ հունվարը տաք է լինելու: «Տաք սկսվել է, տաք էլ կշարունակվի»,- նշել է Գագիկ Սուրենյանը և հավելել, որ օդի միջին ջերմաստիճանն ամսվա վերջում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Տեղումների կանխատեսվող քանակը նույնպես կլինի նորմայից շատ:

    Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը.

    «Բարձրադիր բնակավայրերում՝ լեռնային շրջաններում, բոլոր օրերին ձյուն կլինի, իսկ ցածրադիր հատվածներում որոշ օրերի ձյուն կտեղա, որոշ օրերի՝ անձրեւ»,- նկատել է Գագիկ Սուրենյանը: Ինչ վերաբերում է առաջիկա օրերին կանխատեսվող եղանակին, ապա սպասվում է ջերմաստիճանի նվազում.

    «Հանրապետությունն այսօր գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, մի շարք շրջաններում, հիմնականում հյուսիսային կեսում, ձյուն է տեղում, առանձին հատվածներում կա բուք: Այս պահին բացառություն են կազմում Արարատյան դաշտը, Սյունիքը, Վայոց Ձորի նախալեռնային գոտիները, որտեղ դեռեւս տեղումներ չկան, բայց կեսօրից հետո առանձին հատվածներում կանխատեսվում են թույլ կարճատեւ տեղումներ: Վաղը ցերեկը՝ կեսօրից հետո պրոցեսը ակտիվանալու է, եւ արդեն ընդգրկի հանրապետության, կարելի է ասել, բոլոր շրջանները: Վաղը ցերեկը շրջանների մեծ մասում կանխատեսվում են տեղումներ. լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրեւի տեսքով: Ամսի 10-ից հանրապետությունը կգտնվի անտիցիկլոնի ազդեցության գոտում մինչեւ 13-ը ներառյալ: Ամսի 10-13-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասել է օդերեւութաբանության կենտրոնի պետ:

    Այսօր դեռ բավականին տաք կլինի, մասնավորապես առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +15 աստիճանի: Այսպիսի ջերմաստիճան կանխատեսվում է Սյունիքի հովտային շրջաններում՝ Մեղրիում, Կապանում: «Այսօր հանրապետության ողջ տարածքում է ջերմաստիճանը բարձր է 4-5 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Իսկ վաղվանից՝ հունվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում, ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: «Ռուսաստանում էլ, Եվրոպայում էլ շատ սաստիկ ձմեռ է՝ մրրիկներ, ձյան առատ տեղումներ եւ այլն: Մենք կրկին բացառություն ենք կազմում այս տարի»,- նկատեց Սուրենյանը:


    Նման թեմաներ

    scroll to top