Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Գահերի խաղի» նոր սերիան սխալմամբ հայտնվել է ցանցում. Insider

    «Գահերի խաղի» նոր սերիան սխալմամբ հայտնվել է ցանցում. Insider

    «Գահերի խաղի» նոր սերիան սխալմամբ հայտնվել է ցանցում. Insider
    Ապրիլ 22, 2019 12:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի երկրորդ էպիզոդը պաշտոնական ռելիզից առաջ Amazon Prime տեսածառայության սխալի պատճառով հայտնվել է Ցանցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Insider պորտալը:

    Գերմանիայից օգտատերերը, որոնք վճարել են տեսածառայությունում «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի դիտման համար, կարողացել են սերիալի երկրորդ էպիզոդը դիտել առաջինի ավարտից անմիջապես հետո: Դրա հետ մեկտեղ նոր սերիան ցածր որակով հայտնվել է ցանցահենային կոնտենտով ռեսուրսներում եւ Telegram-ալիքներում: Նշվում է, որ համապատասխան տեղեկատվությունն ստանալուց հետո Amazon Prime-ը վերացրել է սխալը՝ թույլ չտալով սերիալի էպիզոդի հետագա դիտումը: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


    Նման թեմաներ

    scroll to top