Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Գալիք տարին անցումային և վճռական տարի է լինելու մեր պետականության համար

    Գալիք տարին անցումային և վճռական տարի է լինելու մեր պետականության համար

    Գալիք տարին անցումային և վճռական տարի է լինելու մեր պետականության համար
    Դեկտեմբեր 31, 2017 15:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սիրելի՛ հայրենակիցներ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն մեր հայրենիքին:
    Գալիք տարին անցումային և վճռական տարի է լինելու մեր պետականության համար,քանզի փոխվում է երկրի կառավարման մոդելը՝ դառնալով խորհրդարանական պետություն: Սա նշանակում է , որ աննախադեպ մեծ և կարևոր է լինելու խորհրդարանի դերակատարումը մեզանում, և իմ ընտրողների քվեի շնորհիվ պատիվ ունեմ նման վճռորոշ ժամանակաշրջանում աշխատելու հայրենի խորհրդարանում:
    Ինչպես նախկինում՝ որպես Արտաշատի քաղաքապետ, այժմ էլ՝ որպես պատգամավոր խորհրդարանում փորձելու եմ պաշտպանել ժողովրդի շահերն ու չհիասթափեցնել իրենց ձայնով ինձ խորհրդարան գործուղած հայրենակիցներիս:
    Ուզում եմ հավատալ, որ 2018 թվականը լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի:

    Թող ձեր օջախներում մշտապես թևածեն հայկական ավանդույթներն ու կենցաղը, հայեցի միտքն ու հոգին:

    Գալիք տարին թող մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցություն:

    ԱԺ պատգամավոր Արգամ Աբահամյան

    Նման թեմաներ

    scroll to top