Հինգշաբթի , 29 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.50   ՀՀ ԿԲ` 480.44   
  •  EUR   Առք` 543.00   Վաճառք` 553.00   ՀՀ ԿԲ` 545.78   
  •  CHF   Առք` 489.00   Վաճառք` 507.00   ՀՀ ԿԲ` 500.20   
  •  GBP   Առք` 612.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 615.73   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.07   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.25   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Գալիք տարում յոթ պատմամշակութային հուշարձան է վերանորոգվելու

Գալիք տարում յոթ պատմամշակութային հուշարձան է վերանորոգվելու

Դեկտեմբեր 26, 2016 21:21 Լուրեր, Մշակույթ A+ / A-
AmiryanՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ հաջորդ տարի լիարժեք կվերանորոգվի յոթ պատմամշակութային հուշարձան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արմեն Ամիրյանը:

«Տարեկան պատմամշակութային հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը հատկացվում է 250 միլիոն դրամ, իսկ մեր երկրի ողջ տարածքում կա 24 000 հուշարձան, հետևաբար հնարավոր չէ արագ բոլորը վերականգնել: Հաջորդ տարվա ընթացքում ամբողջությամբ կվերանորոգվի յոթը հուշարձան»,- նշեց նախարարը:

Նախարարի խոսքով` հուշարձանների պատրաստ լինելուն պես իրենք կհրավիրեն միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչների և միջոցառման ուղեկցությամբ դրանք շահագործման կհանձնվեն:

Ամիրյանը համոզված է, որ լավագույնս պահպանվում են այն հուշարձանները, որոնք լիարժեք վերանորոգված են և շահագործվում են:

«Քանի որ համայնքի ղեկավարը գիտակցում և հասկանում է, որ շահ ունի այդ հուշարձանից, որ դրա շուրջ կարող է հյուրատներ, հուշանվերների խանութներ կառուցել, ամեն ինչ անում է այն պահպանելու համար»,-շեշտեց նախարարը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top