Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » GALLUP-ի հարցումներով` ամենաբարձրը գնահատվել է Արթուր Վանեցյանի ու Դավիթ Տոնոյանի աշխատանքը

    GALLUP-ի հարցումներով` ամենաբարձրը գնահատվել է Արթուր Վանեցյանի ու Դավիթ Տոնոյանի աշխատանքը

    GALLUP-ի հարցումներով` ամենաբարձրը գնահատվել է Արթուր Վանեցյանի ու Դավիթ Տոնոյանի աշխատանքը
    Մայիս 22, 2019 15:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիներն ամենաբարձր գնահատականը տվել են ուժային կառույցների ու նրանց ղեկավարների կատարած աշխատանքներին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

    «Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել նախարարների և կառույցների աշխատանքը 1-ից 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է.
    «Ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ: Ամենացածր բալը` 3.0 ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հաջորդ ամենաբարձր ցուցանիշը` 4.0 բալ, ստացել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը»,- ասաց Նավասարդյանը:

    scroll to top