Կիրակի , 20 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ռուբեն Մաթևոսյանին

Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ռուբեն Մաթևոսյանին

Հունվար 12, 2017 15:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Galust-Sahakyan2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Դրանում ասված է.

«Ավելի քան կես դար Ձեր անմոռաց կատարումների շնորհիվ հայ երգը շարունակում է դյութել ունկնդրին, իսկ նրանք, ովքեր Ձեր անզուգական ձայնի միջոցով արտերկրում առաջին անգամ են շփվել մեր ժողովրդական ու գուսանական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերի հետ, սիրահարվել են թե հայ երգարվեստին, թե հայ մշակույթին ընդհանրապես:

Ձեր գործունեությունն անկեղծ նվիրում է հայ երաժշտարվեստին, որին անմնացորդ ծառայում եք նախ որպես Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, այժմ էլ՝ որպես նույն անսամբլի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ, Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով Ձեր գործը շարունակողներին»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և նոր հաջողություններ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top