Գլխավոր Լուրեր Գանացի կիսապաշտպանը հեռացավ Լոռիից

Գանացի կիսապաշտպանը հեռացավ Լոռիից

3
0

Բարձրագույն խումբը ներկայացնող «Լոռին» փոխադարձ համաձայնությամբ խզել է թմի ֆուտբոլիստ Իբրահիմ Ֆուսեինիի հետ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Գանացի կիսապաշտպանը «Լոռիին» միացել էր 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա թիմի կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 17 հանդիպում:

«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ  մաղթել հետագա կարիերայում: