Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է պապական նվիրակին

    Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է պապական նվիրակին

    Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է պապական նվիրակին
    Հուլիս 11, 2018 19:56 Լուրեր A+ / A-

    Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պապական նվիրակ և Աեոմոնայի տիտղոսակիր արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետտանկուռին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
    Վեհափառ Հայրապետը, ողջունելով պապական նվիրակին, շնորհավորել է վերջինիս նշանակման առիթով և մաղթել արդյունավոր գործունեություն:
    Գարեգին Բ Կաթողիկոսը հույս է հայտնել, որ նորանշանակ պապական նվիրակը ևս աշխույժ ջանքեր կգործադրի երկու Եկեղեցիների բարեկամական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ:

    Իր հերթին Խոսե արքեպիսկոպոս Ավելինո Բետտանկուռը խորին շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առավելագույն չափով ամեն ջանք ու ճիգ կներդնի երկու Աթոռներին օգտակար ծառայություն բերելու համար:

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվլ արդի մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված ուղիներին:

    Նման թեմաներ

    scroll to top