Գլխավոր Իրավական Գարեջրի շշով հարվածել են տնօրենի գլխին

Գարեջրի շշով հարվածել են տնօրենի գլխին

4
0

Օգոստոսի 22-ին, ժամը 04.22-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գլխի և պարանոցի շրջանի ծակած-կտրած վերքեր» ախտորշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա մի տղամարդ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է Աբովյան քաղաքում՝ վիճաբանության ժամանակ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգից երկու ժամ առաջ Բալահովիտ գյուղում գտնվող մի ակումբում ծագած անհիմն վիճաբանության ժամանակ տուժողին գարեջրի կոտրած շշով հարվածել է ակումբի 25-ամյա տնօրենը:
Նույն օրը երեկոյան նա, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Երևանի Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: