Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ նշանակվելու մասին

    Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ նշանակվելու մասին

    Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ նշանակվելու մասին
    Մայիս 18, 2018 11:41 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ժամանակ» թերթն  այսօր գրել է, որ Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հնարավոր է նշանակվի Արարատի մարզպետ:  Araratnews.am-ը կապ հաստատեց  Նոր  Կյանք  համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ՝ տեղեկությունների իսկությունը ճշտելու:  «Ես էլ եմ թերթերից այդ մասին տեղեկանում: Այս պահին ավելին, ինչ  գրում են թերթերը, չեմ կարող ասել»,- ասաց  համայնքի ղեկավարը:

    Գարիկ Սարգսյանն ասաց, որ վարչապետ Փաշինյանի հետ այդպիսի խոսակցություն չի ունեցել. «Որտեղ իմ կուսակցությունը կարիք գտնի, ես պատրաստ եմ, եթե օգտակար կլինեմ»:

    Համայնքի ղեկավարը համաձայնեց մեր դիտարկմանը, թե որեւէ ոլորտ ղեկավարելու համար պետք են նաև ներուժ ու  գիտելիքներ. «Ոչ մի խնդիր չեմ ունենա, եթե մարզպետ նշանակվեմ, քանի որ մարզպետարանի աշխատանքը մեկ հոգուց կախված չէ: Այն թիմային աշխատանք է: Եթե լավ թիմ հավաքվի,  ոչ մի խնդիր չի լինի»:

    Սոնա Դավթյան

    scroll to top