Գլխավոր Լուրեր «Գառնի»-ում Տյառնընդառաջի տոնի առիթով միջոցառում նախատեսված չէ

«Գառնի»-ում Տյառնընդառաջի տոնի առիթով միջոցառում նախատեսված չէ

10
0

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է՝ «Գառնի»-ում Տյառնընդառաջի տոնի առիթով միջոցառում նախատեսված չէ։

«Unique Tours ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որով առաջարկում է փետրվարի 13-ին, «Գառնի» հեթանոսական տաճարի տարածքում  միասին նշել Տյառնընդառաջը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընկերույան կողմից սույն առաջարկը բացարձակ ապատեղեկատվություն է.

ՊՈԱԿ-ը՝ իր մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, փետրվարի 13-ին որևէ միջոցառում չի կազմակերպել:

Այլ կազմակերպություններ նմանօրինակ նախաձեռնությամբ ՊՈԱԿ-ի տնօրինության հետ պայմանանավորվածություն ու ձեռք բերված համաձայնություն չունեն:

Տյառնընդառաջի միջոցառում անցկացվել է «Գառնի»-ում 2018 թ. փետրվարի 13-ին և Unique Tours ընկերությունը իր «գովազդային» ապատեղեկատվության մեջ օգտագործել է ՊՈԱԿ-ի կայքէջից վերցված լուսանկարը՝ խախտելով նաև հեղինակային իրավունքի կանոնները»,- ասված է ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։