Գլխավոր Լուրեր Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորակը և բռնկվել. կա մեկ զոհ

Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորակը և բռնկվել. կա մեկ զոհ

1
0

Օգոստոսի 20-ին, ժամը 18:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի  (վարորդ՝ Նորայր Լ., ծնված 1980 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտակա ձորակը և բռնկվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Անտոն Կ.-ն (ծնված  1988 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», այնուհետև տեղափոխվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»: