Գլխավոր Լուրեր Գազալցակայանները ստուգումներից առաջ չեն նախազգուշացվի. վարչապետն արձագանքեց

Գազալցակայանները ստուգումներից առաջ չեն նախազգուշացվի. վարչապետն արձագանքեց

1
0

Կառավարության այսօր հրավիրված նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները նախապես  տեղեկանալով ստուգման մասին՝ չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են եւ պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը»,– մանրամասնեց նա։

Աղաջանյանի խոսքով՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ եւ փաստացի գործող կարգավորումները, մասնավորապես, 3-օրյա ծանուցման պահանջը գործնականում անհնար են դարձնում բացահայտել եւ արձանագրել այդ խախտումները։ Առաջարկվող օրենքի փոփոխությամբ մենք կարողանում ենք այդ խոչընդոտը վերացնել:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր հերթին առաջարկեց, որ ստուգման ակտը դիտվի որպես ապացույց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Հայկ Գրիգորյանին, նշեց, որ այս նախագծին պետք է ընթացք տալ: