Գլխավոր Լուրեր «ԳԱԶել»-ը 12 ուղեւորով արգելափակվել է Շիրակի մարզում

«ԳԱԶել»-ը 12 ուղեւորով արգելափակվել է Շիրակի մարզում

10
0

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 8-ին, ժամը 20:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Սարագյուղ գյուղում ավտոմեքենա է արգելափակվել մոտակա հանդամասում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (12 ուղեւոր):