Գլխավոր Լուրեր «Գազելը» կողաշրջվել է (տեսանյութ)

«Գազելը» կողաշրջվել է (տեսանյութ)

2
0

Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երևան հատվածի 10-րդ կմ-ին «Գազել» մակնիշի (վարորդ՝ Մ.Վ., ծնված 1962 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ուղևոր Ն.Ա.-ն (ծնված 1979 թ.), տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: 13 ուղեւորի առաջին օգնություն է ցուցաբերվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: