Գլխավոր Լուրեր «Գազելի» հրդեհը մարել են. զոհեր չկան. Արմենպրես

«Գազելի» հրդեհը մարել են. զոհեր չկան. Արմենպրես

1
0

Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց  «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից:

«66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է 20:12-ի դրությամբ: Տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ»,-տեղեկացրեցին ԱԻՆ-ից:

«Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրական սյանը, ինչից հետո հրդեհ էր բռնկվել: