Գլխավոր Լուրեր Գազի արտահոսքից 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Գազի արտահոսքից 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

1
0

Ապրիլի 4-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Ջրաշեն գյուղի 5 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որն նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: