Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Գազի գինը իջեցնելու ռեզերվներ ունենք

    Գազի գինը իջեցնելու ռեզերվներ ունենք

    Գազի գինը իջեցնելու ռեզերվներ ունենք
    Նոյեմբեր 8, 2018 17:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այո՛, ես համոզված եմ, որ մենք ռեզերվներ ունենք սակագին սահմանելու՝ իջեցնելու, առանց ընդհանուր բալանսը խախտելու: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ-ում ստեղծված ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

    Երևան Տոնավաճառ

    «Գազի և էլեկտրաէներգիայի մասով մենք ունենք միջին սակագին՝ գազի դեպքում դա 255 դոլարն է, այն, որ սահմանին ստանում ենք 155-ով, վերջնական սպառումը երկու անգամ թանկ հասնում է բնակչին կամ մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողին,- նշեց Մելքումյանը՝ հավելելով,- այսինքն՝ նշանակում է, որ գազի սակագինը արդյունքում դիվերսիֆիկացված է տարբեր խմբերի համար: Ինչու չքննարկել, օրինակ, որ չունենանք երկու սակագին՝ մինչև 10 հազար և 10 հազարից հետո, այլ ունենանք մեկ սակագին՝ մինչև 1000, 1000-5000 և այդպես շարունակ: Այո՛, այդտեղ միգուցե «Գազպրոմ Արմենիայի» շահերին որոշակի կպնենք, բայց մենք պետք է գնանք կոմպրոմիսի»:

    Միքայել Մելքումյանը նաև ընդգծեց, որ պետք է համակողմանի ուսումնասիրել, թե բնակչության համար գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա. «Օրինակ՝ երբ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ջերմոցներին արտոնություն տվեց`գազի գինը սահմանելով 100 դրամ, դա արդյունք չտվեց և չանդրադարձավ տնտեսության, մասնավորապես, ջերմոցային տնտեսությունների ակտիվացման վրա»:


    Նման թեմաներ

    scroll to top