Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Գազի գնի վերանայում միայն Հայաստանին է սպասում. «Հրապարակ»

    Գազի գնի վերանայում միայն Հայաստանին է սպասում. «Հրապարակ»

    Գազի գնի վերանայում միայն Հայաստանին է սպասում. «Հրապարակ»
    Հունիս 12, 2019 12:47 Լուրեր, Մամուլ A+ / A-
    «Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Եվ քանի որ «գազային ասեղն» ամենամեծ քաղաքական գործիքն է, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ոչ մեծ թանկացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին եւ Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։ Ռուսաստանը փափուկ պասաժով նախապատրաստում է գազի թանկացման սխեման:

    Փորձեցինք «Գազպրոմ-Արմենիայից» ճշտել` Ռուսաստանում հուլիսի 1-ի թանկացումը կպրոյեկտվի՞ Հայաստանի վրա։ Մամլո ծառայությունից ասացին.  «Սակագնի հետ կապված բանակցություններն ավարտական փուլում են, առաջիկայում ընկերությունը կհայտնի իր դիրքորոշումը` հարցի հետ կապված»:

    Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ` 2020թ. հունվարի 1-ից հայկական շուկայի համար գազի գինը կբարձրանա: Ինչքա՞ն։ «Հաշվարկները դեռ չեն ավարտվել, կավարտվեն՝ տեղյակ կպահենք»: Քաղաքական զարգացումների՞ց է կախված։ «Ինչո՞ւ ոչ, նաեւ»: Ի դեպ, սակագնի վերանայում կլինի բացառապես Հայաստանի համար, Բելառուսի բարձրացված սակագինը Ռուսաստանն իր ներքին աղբյուրների հաշվին կոմպենսացնելու է», – գրում է «Հրապարակ» օրաթերթը:

    Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից Araratnews.am-ին հայտնել էին, որ հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայից» գազի թանկացման հայտ չի ստացել։


    Նման թեմաներ

    scroll to top