Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » Գազի հիմքի վրա ստեղծված Մոնումենտի դղյակներում թող կոռուպցիա փնտրեն. ԲՀԿ-ի հարվածը Կարապետյանին

Գազի հիմքի վրա ստեղծված Մոնումենտի դղյակներում թող կոռուպցիա փնտրեն. ԲՀԿ-ի հարվածը Կարապետյանին

Նոյեմբեր 14, 2017 10:48 Լուրեր, Քաղաքական A+ / A-

2015-azgayin_zhoghov_parliament_of_Armenia_435838207

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները անդրադարձան  «Առինջ մոլում» ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստուգումներին: Պատգամավորները քննադատեցին կառավարության գործունեությունը` դատապարտելով առեւտրի կենտրոնում իրականացվող հարկային մարմինների գործողությունները:

«ԱԺ-ի բոլոր խմբակցություններին մի քանի հազար ստորագրություններով դիմել են տարբեր տոնավաճառների մեր հայրենակիցները, պահանջելով լուծում տալ այն խնդիրներին, որոնք մենք նկատում ենք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Անձամբ ինձ էին դիմել գրությամբ, ես դիմել եմ վարչապետին եւ ՊԵԿ-ի նախագահին: Մենք հայտարարում ենք,  որ ՊԵԿ-ի աշխատակիցները խուզարկություն են իրականացնում, գնումների ժամանակ, ասում են` բացեք ձեր տոպրակները»,- նախ հայտարարեց խմբակցության պատգամավոր,  ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա ասաց, որ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության աշխատակիցը վրաերթի է ենթարկել տոնավաճառի աշխատակիցներից մեկին, մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել: «Մենք պետք է դադարեցնենք այդ բախումները, եթե մի քանի միլիոն դրամով պետական  բյուջեն լցնելու խնդիր կա, ապա այն չպետք  է արվի սոցիալական շերտի հաշվին: Մենք դրա տեղը ցույց ենք տալիս. առաջինը` գազամատակարարման եւ գազաբաշխման համակարգն է, որտեղ 3 տարի առաջ մենք միասին ընդունել ենք համապատասխան որոշում, որ 7-8 տոկոս կորուստները չեն իջնում, եւ «Գազպրոմը» ներդրումներ չի կատարում կորուստների համար»,- ասաց Մելքումյանը, հավելելով, որ առաջարկում են անհապաղ   ստեղծել   քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի «Գազպրոմում» ստեղծված իրավիճակը:

Ելույթ ունեցավ նաեւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ՓՄՁ-ներում ստուգումներ իրականացնելու գործընթացը որակեց տեռոր: «Սա բացահայտ տեռոր է, որպեսզի մարդիկ զրկվեն մի կտոր հացից: Էն, ինչ որ անում են այսօր պատկան մարմինները, բացարձակ անթույլատելի է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Բացել մարդկանց պայուսակները, ստուգել` նման իրավասություն որեւէ կառույց չունի: Բյուջե լցնե՞լ եք ուզում, տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա, բազմաթիվ մոնոպոլիստներ, գնացե՛ք այդտեղ: Կառավարությունը, որը տապալել է  իր գործունեությունը, պետք է կարողանա ճիշտ տեղը գնալ: Էն գազի հիմքի վրա ստեղծված իրենց դղյակները Մոնումենտում` այնտե՛ղ գնացեք եւ այնտե՛ղ օրինախախտումներ, կոռուպցիա եւ չարաշահումներ տեսեք եւ ոչ թե փորձեք մի կտոր հացով իրենց ընտանիքը պահողների նկատմամբ»,- հայտարարեց Զոհրաբյանը, դիմելով բոլոր քաղաքական ուժերին դուրս գալ եւ հանդիպել աշխատակիցների հետ: Ն. Զոհաբյանը նշեց, որ չպետք  է թույլ տալ, որ այդ մարդիկ իրենց հանգրվանը գտնեն օդանավակայանում:

Միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ասելով, որ գործընկերային հարաբերություններից ելնելով չի անջատում պատգամավորների խոսափողները, սակայն առաջարկում է խոսել օրակարգային հարցերի շուրջ:

Թեմայի վերաբերյալ տեսակետ էր փորձում հայտնել նաեւ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, սակայն նրա խոսափողն անջատեցին: Անջատվեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի խոսափողը:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top