Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Գազի սակագինն իջեցնելու հաշվարկ ու մեխանիզմ չկա. նախարարի պաշտոնակատարը հերքում է

    Գազի սակագինն իջեցնելու հաշվարկ ու մեխանիզմ չկա. նախարարի պաշտոնակատարը հերքում է

    Գազի սակագինն իջեցնելու հաշվարկ ու մեխանիզմ չկա. նախարարի պաշտոնակատարը հերքում է
    Նոյեմբեր 9, 2018 15:51 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Թերթերից մեկն այսօր գրել է, որ  այս պահին կառավարությունում է գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մի հաշվարկ, ըստ որի՝ գազը բնակչությանը կարելի է վաճառել մեկ խորանարդ մետրը 100 դրամով: Սակայն մի քանի պաշտոնյաներ՝ ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, անում են ամեն ինչ, որ այդ հաշվարկը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չհասնի, քանի որ  պետության հաշվին հարստացած բազմաթիվ մարդիկ կդատապարտվեն:

    Araratnews.am-ը կապ հաստատեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հետ՝ պարզաբանում լսելու:  «Այդ տեղեկությունը աբսուրդ է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը եւ հիշեցրեց  կառավարության երեկվա նիստից հետո լրագրողներին հայտնած իր տեղեկությունը: Մասնավորապես, եթե ինչ-որ մեկն ունի գազի սակագինն էժանացնելու մեխանիզմ, ապա որեւէ պաշտոնյա չի կարող արգելել դրա հրապարակայնացումն ու վարչապետի մոտ  քննարկումը: Ավելին՝ Բաղրամյանն ասաց, որ պատրաստ է անձամբ ընդունելու գազի սակագնի իջեցման մեխանիզմն ունեցողին լրատվամիջոցների ներկայությամբ: «Հիմա որեւէ այդպիսի հստակ հաշվարկ չկա»,- հավատացրեց գործադիր մարմնի անդամը:

    Գարեգին Բաղրամյանն ասաց, որ հիմա բանակցություններ  են ընթանում գազի սակագնի իջեցման շուրջ:

    Սոնա Դավթյան


    Երևան Տոնավաճառ

    scroll to top