Գլխավոր Լուրեր Գազի սակագնի մեջ Ծաղկաձորի խաղատունն է ներառված (տեսանյութ)

Գազի սակագնի մեջ Ծաղկաձորի խաղատունն է ներառված (տեսանյութ)

9
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանն այսօր ներկայացրեց աշխատանքային խմբի նախնական ուսումնասիրությունը գազի եւ հոսանքի սակագների, ռիսկերի մասին:

Փորձագետն ասաց, որ գազի գինը 10%-ով, հոսանքի գինը 10 դրամով կարելի է իջեցնել: Փորձագետն ասաց, որ գազի սակագնի մեջ մտել է նաև Ծաղկաձորում 30 մլն դոլարով կառուցված խաղատան գինը:

«Գազպրոմը ֆինանսավորել է, որ այդ խաղատունը կառուցվի»,- ասաց փորձագետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հ.Գ. Ավելի ուշ, հոկտեմբերի 5-ին «Գազպրոմ Արմենիա»-ն հերքեց  Էդուարդ Արզումանյանի հայտարարությունը՝ ասելով, որ «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեությանը առնչվող եզրահանգումներն անհիմն են։

Սոնա Դավթյան