Գլխավոր Լուրեր «Գազպրոմ Արմենիան» և ՀԷՑ-ը այս տարի մեծացրել են իրենց շահույթները

«Գազպրոմ Արմենիան» և ՀԷՑ-ը այս տարի մեծացրել են իրենց շահույթները

11
0

«Գազպրոմ Արմենիան» և «Հայաստանի էլեկտրական ցանցերն» այս տարի բավականաչափ մեծացրել են իրենց շահույթները։ Այս մասին այսօր «Զանգվածային հոսանքազրկում. պաշտպանվա՞ծ է ՀՀ էներգետիկ անվտանգությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Արտակ Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիան» 2017 թվականի 9,3 մլրդ դրամ վնասի համեմատ 2018 թվականը փակել է 14,9 մլրդ դրամ շահույթով, իսկ ՀԷՑ-ը՝ 2018 թվականը փակել է 10,7 մլրդ դրամ շահույթով, որի մեջ զգալի մեծ թիվ է կազմում ֆինանսական ծախսերի օպտիմալացումը։

Պատգամավորը նշեց, որ մենք կարող ենք մեր երկրում առկա պոչամբարները ակտիվ տնտեսական շրջանառության մաս դարձնել, օրինակ՝ պոչամբարների վրա արևային էլեկտրակայանների տեղադրել