Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Sunny
    Home » Լուրեր » «Գազպրոմը» դրամայնացրեց Վրաստանին. Kommersant

    «Գազպրոմը» դրամայնացրեց Վրաստանին. Kommersant

    Հունվար 12, 2017 12:31 Լուրեր, Միջազգային, Տնտեսական A+ / A-

    Gazprom_22

    Վրաստանը Ռուսաստանի հետ երկար բանակցություններից հետո անսպասելիորեն համաձայնել է իր տարածքով գազի տարանցման համար դրամով ստանալ, թեև նախկինում դա անընդունելի էր համարում. գրում է Kommersant-ը:

    Աղբյուրը նշում է, որ դա երկրին սպառնում է գազի հաշվեկշռում խզում:

    Վերջին 16 տարիների ընթացքում «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը վճարում էր հումքով, որը շահավետ էր Թբիլիսիի համար, սակայն ոչ Ռուսաստանի: Նոր պայմանագրի պայմանները դեռ չեն բացահայտվել: Վրացական կողմը պնդում է, որ տարանցման գինը կլինի ամենաբարձրերից մեկը Եվրոպայում, բայց փորձագետները կասկածում են, որ կկարողանան լիարժեք փոխհատուցել տեղափոխման գումարի և գազն անկախ գնելու միջև տարբերությունը:

    Վրաստանի կառավարությունը Մինսկում հունվարի 10-ի բանակցությունների արդյունքում «Գազպրոմ էքսպորտի» հետ համաձայնեցրել է երկու տարի ժամկետով պայմանագիր` դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց գումարով վճարելու մասին: Ավելի վաղ Թբիլիսին ստանում էր տարանցվող ռուսական գազի 10%-ը՝ որպես տարանցման վճար: Այս վճարման կարգը գործում էր 2001-ից, և պայմանագիրը ամեն տարի վերանայվում էր:

    Վրաստանը չի գնում ռուսական գազ 2007 թվակականից: Վերջին տարիներին Վրաստանի գազամատակարարման 88 տոկոսն ապահովվում է Ադրբեջանից մատակարարումների, իսկ 12 տոկոսը՝ ռուսական գազի հաշվին, որը նա ստանում է ՌԴ-ից Հայաստան գազի տարանցման դիմաց:

    Ռուսաստանից Վրաստանի տարածքով գազի տարանցման գործող պայմանագրի ժամկետը լրացել է 2016-ի դեկտեմբերի 31-ին:

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը Վրաստանին գազամատակարարման եկամտի ապահովման և Հայաստան կապույտ վառելիքի տարանցման մասին փաթեթային առաջարկ էր ներկայացրել:

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top