Գլխավոր Լուրեր «Գազպրոմը» երկարատև, կայուն շուկա ունի, ի՞նչ պարտադիր է 10% շահութաբերությամբ աշխատի. Մ.Մելքումյանը՝...

«Գազպրոմը» երկարատև, կայուն շուկա ունի, ի՞նչ պարտադիր է 10% շահութաբերությամբ աշխատի. Մ.Մելքումյանը՝ գազի սակագնի հնարավոր փոփոխության մասին. Tert.am

2
0

Tert.am-ը գրում է.

Այնպես չի, որ գազի գնի բարձրացումն անխուսափելի է․Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ պատգամավոր, Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող խորհրդարանական նախկին քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հայտարարությանը, որ գազի գինը «Գազպրոմի» խնայողությունների հաշվին պահպանելը չի կարող անվերջ ձգվել։

«Պետք է բալանսը գտնել, նախ պատկերացնել, թե ինչ է էներգետիկ բալանսը՝ հաշվեկշիռը և հասկանալ, թե որքանով է սակագինը հիմնավորված, և հնարավոր է արդյո՞ք տարբերակներ գտնել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ փոխվարչապետը նշել էր, որ առաջիկայում ՌԴ «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ սակագնի բաղադրիչները քննարկելու նպատակով։ Նշենք նաև, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր ներքին հնարավորությունների հաշվին է այս պահին փոխհատուցում սահմանին գազի գնի բարձրացումը և պետության վրա որևէ պարտք չի կուտակում։

Ըստ պատգամավորի՝ գազի գնի ձևավորման երկու կոմպոնենտ կա․«Մեկը, թե սահմանի վրա գազի գինն ինչ է,  մյուսը՝ սահմանից  մինչև սպառող ինչքան, դրանք տարբեր բաներ են։ Այսինքն՝ մենք այն ժամանակ մեր հանձնաժողովով հիմնավորել ենք, որ սահմանից մինչև սպառող մենք ռեզերվներ ունենք, ճիշտ է կան տարբեր մոտեցումներ, բայց ես կարծում եմ, որ կա առնվազն 5-7% գազի գինն իջեցնելու հնարավորություն»,- ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: