Գլխավոր Իրավական Գեւորգ Դանիելյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

Գեւորգ Դանիելյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

1
0

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել (ամբողջական տեքստը զետեղված է դատական իշխանության պաշտոնական կայքում) Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից դադարած համարելու առնչությամբ։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ պարոն Գևորգ Դանիելյանին։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: