Գլխավոր Լուրեր Գեղարդում այրել են գյուղացու այգին

Գեղարդում այրել են գյուղացու այգին

5
0

Հունիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գեղարդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր այգին բենզին են լցրել ու այրել: Ոստիկանության հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 2-ի ժամը 14.00-ից մինչև հունիսի 7-ի ժամը 10.30-ն այրել են այգու ցանկապատին կից մոշի թփերը, ինչի արդյունքում մասնակի այրվել է պտղատու 4 և ամբողջովին մեկ ծառ:

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 12.00-ի սահմաններում, նշված այգու ծառերն անզգուշությամբ այրել են Ջրվեժ գյուղի և Երևանի Ջրվեժ թաղամասի երկու անչափահաս բնակիչներ:
Վնասի չափը և հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: