Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Գեղարքունիքի մարզպետն այցելել է մի քանի կազմակերպությունների շինհրապարակներ

    Գեղարքունիքի մարզպետն այցելել է մի քանի կազմակերպությունների շինհրապարակներ

    Գեղարքունիքի մարզպետն այցելել է մի քանի կազմակերպությունների  շինհրապարակներ
    Հունիս 13, 2018 13:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքում աշխատանքային այց կատարեց ,,Զարթոնք,, մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի  և Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ իրականացվում են սոցիալ-տնտեսակական  և կենսական նշանակության կարևոր ծրագրեր:

    Մարզպետ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ:

    <<Լինել չափազանց  հետևողական,  ուշադրություն դարձնել շինարարության որակի, նկատված թերությունները վերացնելու, պայմանագրով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման հանձնելու ուղղությամբ>>- նշեց Իշխան Սաղաթելյանը,  Սևան քաղաքի 5 շինհրապարակներում, շինարարների հետ հիմնանորոգման աշխատանքները  դիտարկելու ընթացքում:

    Զարթոնք մանկապարտեզի, հիվանդանոցի և Չարենցի փողոցի  շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ամռանը:  Մնացած երկու  կառույցներում աշխատանքները կշարունակվեն մինչև  տարեվերջ և հաջորդ տարվա ընթացքում:

    Մարզպետ Իշխան Սաղաթելյանի կարծիքով մոտակա ամիսների ընթացքում Սևան քաղաքում  լուրջ առաջընթաց կարձանագրվի կրթական, առողջապահական ու մշակութային հաստատությունների արդիականացման, ինչպես նաեւ ճանապարհաշինության ոլորտներում: ,,Սևանում այժմ բավականին մեծ ծավալի եւ կենսական կարևոր նշանակության  ծրագրեր են իրականացվում: Մեր աշխատանքային այցն այս առումով էլ չափազանց հագեցած  ստացվեց: Ուրախալի է, որ շատ շուտով մենք Սեւանում կտեսնենք արդիականացված մանկապարտեզ, դպրոց, բժշկական կենտրոն, մշակույթի տուն, ներհամայնքային նորոգ ու բարեկարգ ճանապարհներ: Սա  նշանակում  է, որ  մենք զարգանում ու առաջ ենք գնում, բայց ավելի պետք է ոգեւորվենք ձեռքբերումներով ու զարկ տանք մյուս ոլորտների զարգացմանը: Ինձ տպավորեց ոչ միայն շինարարության ծավալը, այլ նաև գոհացրեց աշխատանքների ընթացքը,,,- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

    Սևան քաղաքի հինգ  շինհրապարակներում  աշխատանքներն  իրականացվում են պետական  և տեղական բյուջեների, ՀՏԶ հիմնադրամի և համաշխարհային բանկի  ֆինասավորմամբ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ, 750 մլն դրամ:

    Նման թեմաներ

    scroll to top