Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Գեղարքունիքում կովերի անկման պատճառը կհստակեցվի միայն լաբորատոր ստուգումից հետո

    Գեղարքունիքում կովերի անկման պատճառը կհստակեցվի միայն լաբորատոր ստուգումից հետո

    Գեղարքունիքում կովերի անկման պատճառը կհստակեցվի միայն լաբորատոր ստուգումից հետո
    Հուլիս 8, 2019 12:51 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ եւ Արտանիշ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5-7-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում տրվում են տարատեսակ մեկնաբանություններ:

    Իրականության պարզաբանման համար «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի հետ:

    Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ 10 խոշոր եղջերավոր անասունի անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում: «Կարելի է տարբեր հետեւություններ անել՝ մտածելով, որ անասունների անկումները կապ ունեն Սեւանա լճի ջրի թունավոր լինելու հետ, կամ ընդհանրապես բացառել այդ վարկածը:

    Սակայն հարցի վերջնական պատասխանը կստանանք լաբորատոր ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո: Բոլոր կենդանիները ենթարկվել են մորթի՝ փքված վիճակում: Մենք կհրապարակենք արդյունքները՝ պատասխանը ստանալուն պես»,- նշեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:

    ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը եւս հաստատեց անկման հասած խոշոր եղջերավորների քանակը եւ հորդորեց սպասել լաբորատոր քննության արդյունքներին: «Դեպքերի մասին ահազանգը ստանալուն պես հանրապետական լաբորատոր ծառայությունը անկման հասած կենդանիներից նմուշառում է վերցրել՝ պարզելու հիմնական պատճառը:

    Ճիշտ է, անկումների աշխարհագրությունն ընդգրկուն է, իրարից բավականին հեռավորության վրա գտնվող բնակավայրերում, սակայն ախտանշանները գրեթե նույնն են: Բոլորի մոտ նկատվել է փքվածություն, որից հետո հարկադիր մորթ է կատարվել: Ոչ մի խոշոր եղջերավոր չի սատկել: Շատ հնարավոր է, որ դա լինի առվույտից, որի վրա այս օրերին շաղ կամ անձրեւ է նստում:

    Հնարավոր է, որ լինի բոլորովին այլ պատճառով: Ճիշտն այն է, որ եզրակացություն անելիս չպետք է շտապենք՝ մինչեւ չունենանք լաբորատոր քննության արդյունքները: Ունենալուն պես կտեղեկացնենք հանրությանը»,-հավաստեց Արշակ Էլիզբարյանը:


    Նման թեմաներ

    scroll to top