Գլխավոր Լուրեր Գեղհովիտ համայնքում սիբիրյան խոցի ևս 3 դեպք է գրանցվել

Գեղհովիտ համայնքում սիբիրյան խոցի ևս 3 դեպք է գրանցվել

1
0

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց:

Ինչպես  հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։

Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան: