Գլխավոր Լուրեր Georgian Airways-ը արգելքի դեպքում Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթներ կիրականացնի

Georgian Airways-ը արգելքի դեպքում Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթներ կիրականացնի

4
0

Georgian Airways ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ռուսաստանի իշխանությունների սահմանած պատժամիջոցների հետ, որով արգելվում են վրացական ավիաընկերությունների չվերթներն այդ երկիր: Ինչպես հայտնի է, պատժամիջոցները գործի են դրվելու հուլիսի 8-ից:

«Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է ավիափոխադրումներ կատարել Ռուսաստանից դեպի Վրաստան: ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարությամբ՝ արգելքը վերաբերելու է նաև վրացական ավիաընկերություններին:

Այդ դեպքում, եթե արգելքը ուժի մեջ մտնի հուլիսի 8-ից, Georgian Airways-ը կառաջարկի իր ուղևորներին Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Georgian Airways-ը նաև ընդգծում է, որ ընկերոությունը չունի որևէ պարտք Ռուսաստանի առաջ: