Երկուշաբթի , 26 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.00   ՀՀ ԿԲ` 480.39   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 536.60   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 494.43   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 619.00   ՀՀ ԿԲ` 611.30   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.07   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.33   
outputra5huxgif
Sunny
28°
Home » Լուրեր » Գերմանական հսկա կոնցեռնը կասեցրել է իր ներդրումները Թուրքիայում

Գերմանական հսկա կոնցեռնը կասեցրել է իր ներդրումները Թուրքիայում

Մարտ 20, 2017 12:40 Լուրեր, Միջազգային A+ / A-

MG_9401

Աշխարհի ամենամեծ ցեմենտի գործարաններից մեկը` գերմանական HeidelbergCement-ը, կասեցրել է Թուրքիայում կատարվող ներդրումները: Հոլդինգի տնօրեն Բերնդ Շայֆելեն հայտարարել է, որ Թուրքիայում իրականացվելիք նոր ներդրումային ծրագրերն ամբողջությամբ առկախվել են երկրում առկա անորոշ քաղաքական իրավիճակի պատճառով:

Ըստ թուրքական Dünya.com լրատվական կայքի` կոնցեռնի ղեկավարի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայոմ առկա իրավիճակը կարող է բացասական անդրադառնալ երկրի տնտեսական զարգացման վրա: Հայտարարության մեջ հիշատակվել է նաև Հոլանդիայի ու Գերմանիայի հետ Անկարայի լարված հարաբերությունների մասին, որոնք այդ երկրներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ անցկացնելու Թուրքիայի ցանկության հետևանքն են:

Նշվում է, որ գերմանական կոնցեռնի և թուրքական «Սաբանջը» ընկերության համատեղ ներդրումներով ստեղծված «Աքչանսա» գործարանը հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ ցեմենտ արտադրող ձեռնարկությունը: Այն բավարարում է Թուրքիայի ընդհանուր պահանջարկի 10 տոկոսը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top