Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Լուրեր » Գերմանիան չի բացառում զորքերի դուրսբերումը նաև Թուրքիայի մյուս բազայից

Գերմանիան չի բացառում զորքերի դուրսբերումը նաև Թուրքիայի մյուս բազայից

Հուլիս 17, 2017 13:14 Լուրեր, Միջազգային A+ / A-

D9471B4B-0737-450B-93A8-96D9E3AF1BF3_w1023_r1_s

Հուլիսի 17-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի արգելել գերմանացի պատգամավորներին այցելել Քոնիայի ավիաբազայում իրենց զինծառայողներին, ապա իրենց իրավունք կվերապահեն այդ բազայից ևս զորքերը դուրս բերել: Մերկելն այս մասին հայտնել է գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Քոնիայում իրենց ստորաբաժանումը տեղակայվել է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ձեռքբերված համաձայնությամբ, և այդ խնդրով բանակցություններ կվարի նաև Հյուսիսատլանտյան Դաշինքը:

Նույն օրն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բանակցություններ է վարել Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ՝ կոչ անելով հարթել խնդիրը:

Հիշեցնենք, որ Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել էր հուլիսի 17-ին այցելել Քոնիայում գերմանացի զինծառայողներին: Թուրքիայի ԱԳՆ-ից գերմանական գերատեսչություն ուղարկված նամակում նշվել էր.

«Թուրք-գերմանական հարաբերությունները այս պահին այնքան վատն են, որ գերմանացի խորհրդարանականների այցը ավիաբազա չի կարող տեղի ունենալ»:

Մինչ այդ էլ Թուրքիան մի քանի անգամ արգելել էր գերմանացի պաշտոնյաների այցը «Ինջիրլիքում» տեղակայված գերմանական ստորաբաժանում: Անարդյունք բանակցություններից հետո գերմանական կողմը ի վերջո դուրս բերեց իր զորքերը այդ բազայից՝ տեղափոխելով Հորդանան:

Ինչ վերաբերում է Քոնիայում տեղակայված ստորաբաժանմանը, ապա, ինչպես արդեն նեշլ ենք, դա իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համաձայնությամբ՝ Թուրքիայի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Razm.info

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top