Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    22°
    Home » Լուրեր » Գերմանիան Թուրքիայի հարցում զիջումների չի գնա

    Գերմանիան Թուրքիայի հարցում զիջումների չի գնա

    Գերմանիան Թուրքիայի հարցում զիջումների չի գնա
    Հունվար 13, 2018 11:07 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Գերմանիայում վերսկսվել են նոր կառավարության ձևավորման բանակցությունները «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Քրիստոնեա-սոցիալիստական միություն» (CSU) և  «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունների միջև: Վերոնշյալ երեք կուսակցությունները պատրաստել են համատեղ փաստաթուղթ, որտեղ նշվել է, թե Գերմանիան  ինչպիսի քաղաքականություն կվարի  օրակարգային մի շարք հարցերում:

    Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ առանձին տեղ է հատկացվել Թուրքիային, որի վերաբերյալ 3 կուսակցությունները միակարծիք են: Ըստ նրան՝ թեև Գերմանիայի համար Թուրքիան հանդիսանում է կարևոր «դաշնակից և հարևան», այնուամենայնիվ Թուրքիայում ներքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ:

    «Քանի որ Թուրքիայում ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը անկում է ապրում, իսկ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը` վատթարանում, ապա Թուրքիայի հետ բանակցություններում  նոր էջ  չի բացվի, բայց ոչ էլ կփակվի ներկայիս գործընթացը»:

    Հայտարարությունում հիշեցվել է, որ Թուրքիան չի կատարել ստանձնած մի շարք պարտականություններ և որպես դրա հետևանք, պաշտոնական Անկարայի հետ Գերմանիան չի դյուրացնի վիզաների տրամադրման գործընթացը, իսկ մաքսային միության վերաբերյալ պայմանագիրն էլ չի ուժեղացվի:

    Աղբյուր`  Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top