Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
18°
Home » Լուրեր » Գերմանիան Թուրքիային 5.6 մլն եվրոյի զինամթերք է վաճառել

Գերմանիան Թուրքիային 5.6 մլն եվրոյի զինամթերք է վաճառել

Օգոստոս 11, 2017 13:04 Լուրեր, Միջազգային A+ / A-

altay_tank

2017թ. առաջին չորս ամիսների ընթացքում գերմանական ընկերությունները Թուրքիային են վաճառել 5 մլն 600.000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Odatv.com» լրատվակայքը:
:
Գերմանական «Deutsche Welle»-ին հղում կատարող կայքը գրում է, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ «Ձախերի» կուսակցությունից պատգամավոր Սևիմ Դաղդելենը թեմայի վերաբերյալ հարցում է ուղղել երկրի էկոնոմիկայի նախարարությանը: Ըստ նախարարության պատասխանի՝ այդ թիվը վերաբերում է այն վաճառքներին, որոնք վաղուց էին թույլատրվել, բայց իրականացվել են 2017թ տարեսկզբին:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից ստացված մեկնաբանության համաձայն՝ այդ գործարքներից մի մասը արտոնվել էր դեռևս մի քանի տարի առաջ: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային 2016թ. վաճառվել է 49 մլն եվրո ընդհանուր արժողությամբ զինամթերք: 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 26 մլն 500.000 եվրո:

2017թ. առաջին 4 ամիսների ընթացքում Գերմանիայի կառավարությունը թույլատրել է Թուրքիային 22 մլն եվրո ընդհանուր արժողությամբ զենքի և զինամթերքի վաճառքը: Իսկ նՆախորդ տարի արտոնվել էր 83.9 մլն եվրո արժողությամբ զինամթերքի վաճառք:

Նշենք, որ Գերմանիայի օրենքների համաձայն՝ տեղական ռազմարդյունաբերական ընկերությունները երկրից դուրս զենք և զինամթերք վաճառելու համար պետք է ստանան դաշնային կառավարության հատուկ թույլտվությունը:

Աղբյուր` Ermenihaber.am

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top