Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Գերմանիան Թուրքիային կներառի «անվտանգության ռիսկ» ներկայացնող երկրների ցանկում

Գերմանիան Թուրքիային կներառի «անվտանգության ռիսկ» ներկայացնող երկրների ցանկում

Սեպտեմբեր 13, 2017 15:20 Լուրեր, Միջազգային A+ / A-

1043866234

Գերմանիայի կառավարությունը իր երկրի շահերի տեսանկյունից վտանգավոր է համարում Թուրքիայի հետախուզական ծառայության գործունեությունը: Այս մասին գրում է  թուրքական Hürriyet թերթի կայքը՝ գերմանական Tagesschau.de լրատվակայքին հղումով:

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է Թուրքիան ներառել այն երկրների ցանկում, որոնք «հատուկ անվտանգության ռիսկ» են ներկայացնում Գերմանիայի պետական գաղտնիքները կրող հետախուզական մարմինների աշխատակիցների համար:

«Անվտանգության ռիսկ» է համարվում նաև նշված աշխատակիցներին ուղղված շանտաժն ու սպառնալիքները:

Գերմանական մամուլի համաձայն՝ հետախուզության աշխատակիցների համար նախատեսված  նշյալ ցանկում այս պահին ներառված են Չինաստանը, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, Ռուսաստանը, Պակիստանը: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն մինչ այժմ ցանկում տեղ չեն գտել:

Աղբյուր`  Ermenihaber.am

Նման թեմաներ

scroll to top