Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Գերմանիան Թուրքիային կոչ է անում չսկսել նոր ռազմական օպերացիա Սիրիայում

    Գերմանիան Թուրքիային կոչ է անում չսկսել նոր ռազմական օպերացիա Սիրիայում

    Գերմանիան Թուրքիային կոչ է անում չսկսել նոր ռազմական օպերացիա Սիրիայում
    Հունվար 11, 2019 22:31 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շոյբերտը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել խուսափել Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելուց։

    Թուրքիան պատրաստվում է Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական օպերացիա սկսել տեղի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։

    Գերմանացի պաշտոնյան, նշելով, որ նոր ռազմական գործողությունները կվատթարացնեն տեղի բնակչության վիճակը, ասել է. «Սիրիական հարցը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»։

    Հիշեցնենք, որ Գերմանիան մշտապես դեմ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Մասնավորապես գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ Թուրքիային դատարապտել էին, երբ վերջինս Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացրեց «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը։

     

    Աղբյուր`   ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top