Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Լուրեր » Գերմանիայի ԱԳ նախարարը Թուրքիայի մասին ուշագրավ նամակ է հղել ԵՄ պաշտոնյաներին

    Գերմանիայի ԱԳ նախարարը Թուրքիայի մասին ուշագրավ նամակ է հղել ԵՄ պաշտոնյաներին

    Օգոստոս 7, 2017 12:02 Լուրեր, Միջազգային A+ / A-

    gabriel

    Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հուլիսի 24-ին Եվրամիության (ԵՄ) պաշտոնյաներին Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ նամակ է հղել: Ըստ թուրքական Sanalbasin լրատվակայքի՝ նշյալ նամակի բացահայտման մասին լուրը հայտնել է SPIEGEL  գերմանական հանդեսը:

    Նամակում, որը ուղղված է եղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին,  ինչպես նաև ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանին,  Զիգմարը մասնավորապես ասել է, որ նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը բացահայտորեն հակադրվում է Եվրոպայի արժեհամակարգի հետ: Ուստի պետք է անհրաժեշտ արձագանքը տալ:

    Վերջինս շեշտել է նաև, որ  ԵՄ-ի և Թուրքիայի համարաբերությունների կարգավորման համար ձեռնարկած  բոլոր ջանքերը հանդիպել են պաշտոնական Անկարայի արգրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը:

    Բացի դրանից պահանջվել է, որ սահմանափակվի ԵՄ-ի կողմից Թուրքիային հատկացվող ֆինանասական օգնությունը, որի նպատակն էր աջակցել Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը:

    Աղբյուր`  Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top