Գլխավոր Լուրեր Գերմանիայում 2500 եվրոյով կտուգանվեն կարմրուկի դեմ պատվաստումից հրաժարվողները

Գերմանիայում 2500 եվրոյով կտուգանվեն կարմրուկի դեմ պատվաստումից հրաժարվողները

7
0

Գերմանիայի կառավարությունը աջակցել է օրինագծին, որի համաձայն բոլոր երեխաները պարտավոր են մինչեւ մանկապարտեզ կամ դպրոց հաճախելը կարմրուկի դեմ պատվաստվել: 2020-ի մարտից  ծնողները պետք է համապատասխան տեղեկանք ներկայացնեն կրթական հաստատություն:

DW-ը հաղորդում է, որ  այս պահանջը կատարելուց հրաժարվելու դեպքում ծնողներին զգալի տուգանքներ են սպասվում՝ մինչեւ 2500 եվրո:

Առողջապահության նախարար Ենս Սպանը (Jens Spahn) նշում է. «Լինի մանկապարտեզ, դայակ կամ դպրոց՝ մենք ցանկանում ենք բոլորին պաշտպանել կարմրուկից»:

Բացի այդ կամրուկից պատվաստումը պարտադիր կդառնա մասնավոր դայակների, մանկապարտեզների, դպրոցների, բժշկական հաստատությունների եւ այլ հասարակական հաստատությունների համար: Պարտադիր կլինեն  կամրուկի դեմ պատվաստումները հանրակացարաններում ապրող փախստականների եւ ապաստան հայցողների հմաար:

Այժմ վերջին խոսքը Բունդեսթագինն է, որը պետք է հաստատի օրինագիծը:

Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի եվրոպական կենտրոնի տվյալների համաձայն՝ Գերմանիայում հայտնաբերվել է Եվրոպայում կարմրուկով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը. 2018-ի մարտից մինչեւ 2019-ի փետրվար՝ 651 հիվանդ:

Առողջապահության  նախարարության տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա հունիսի կեսին Գերմանիայում գրանցվել է կարմրուկի 429 դեպք: