Հինգշաբթի , 25 Մայիս 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 482.59   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 543.30   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 499.00   ՀՀ ԿԲ` 497.26   
  •  GBP   Առք` 614.00   Վաճառք` 632.00   ՀՀ ԿԲ` 626.79   
  •  RUB   Առք` 8.46   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.53   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 200.37   
outputra5huxgif
Mostly Sunny
10°
Home » Լուրեր » Գերմանիայում խոշոր բանկիրները կանգնել են դատարանի առջեւ

Գերմանիայում խոշոր բանկիրները կանգնել են դատարանի առջեւ

Մարտ 20, 2017 21:12 Լուրեր, Միջազգային A+ / A-

mid-germanii_0

Մյունխենի դատարանում մարտի 20-ին սկսվել է Hypo Real Estate բանկի կառավարման նախկին նախագահ Գեորդ Ֆունկեի գործով դատավարությունը։ 2008-2009 թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում բանկը հայտնվել էր սնանկացման շեմին ու փրկվել էր միայն պետության օգնությամբ։ Ֆունկեից բացի ամբաստանյալների նստարանին էր հայտնվել նաեւ HRE-ի տնօրենների խորհրդի անդամ Մարկուս Ֆելը, հայտնում է DW–ը։

Դատախազությունը նրանց մեղադրում է ճգնաժամի ամենաթեժ պահին ֆինանսական կառույցի բալանսը չափազանցված ներկայացնելու մեջ։ Դատախազը պահանջում է Ֆունկեին դատապարտել երեք տարվա ազատազրկման, փաստաբանն էլ պնդում է նրա անմեղությունը։ Իսկ Մարկուս Ֆելին մեղադրում են նաեւ շուկայական խաբեությունների մեջ։

HRE-ն երկրի խոշորագույն բաժենտիրական ընկերություններից է եղել, որի փրկության համար պետությունը 10 մլրդ եվրո ֆինանսական օգնություն էր հատկացրել։ Եւս 124 մլրդ եվրո էլ տրամադրվել էր երաշխիքներ ապահովելու համար։ Այդ որոշումը կայացվել էր, քանի որ բանկը համարվում էր համակարգի համար ձեւավորող նշանակություն ունեցող ֆինանսական կառույց ու դրա սնանկացումը կարող էր շուկայում դոմինոյի էֆեկտ առաջացնել։ 2008-ից բանկը փուլ առ փուլ անցել է պետության հսկողությանը։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top