Գլխավոր Իրավական Գեթ մեկ դեպք չգիտեմ, որ դատավորը հանրությանն ապացուցի՝ իր միջոցներն օրինական են․...

Գեթ մեկ դեպք չգիտեմ, որ դատավորը հանրությանն ապացուցի՝ իր միջոցներն օրինական են․ Զադոյան

6
0

ՀՀ վարչական դատարանի դատավորներից մեկը խորհրդարանում անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանից հետաքրքրվեց վեթինգի ընթացքում դատավորների գույքի հայտարարագրման գործընթացից՝ նշելով, որ դրանք հիմա էլ են ներկայացվում, ուստի ի՛նչն է փոխվելու վեթինգի արդյունքում, և եթե իրականացվելու է դատավորների գնահատում, և գնահատման արդյունքում պարզվի, որ ոմանք չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին, ի՛նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, արդյոք դատական համակարգը չի՞ ծանրաբեռնվի մի քանի դատավորի վրա։

«Վեթինգի ամենակարևոր արդյունքը հանրային վստահելիության, դրանից բխող դատական անկախության և արդյունավետության բարձրացումն է, այսինքն՝ դատական իշխանության լիարժեք իրականացումը»,- ասաց Զադոյանը։

Նա նշեց, որ վեթինգը պետք է շղթայված լինի նաև դատաիրավական խոր բարեփոխումների հետ․ «Երբ որ այդ վստահելիության միջավայրը կձևավորվի, կլինեն թափանցիկ, բարեխիղճ մրցույթներ, այդ դատավորների տեղերը թափուր չեն մնա»։

Ինչ վերաբերում է հայտարարագրերին․ «Խոսքը գնում է ներկայացված հայտարարագրերի աղբյուրների օրինականության ապացուցմանը։ Դատավորներն իրենք պետք է շահագրգռված լինեն, որ այն, ինչ ներկայացրել են, օրինական է։ Ես գեթ մեկ դեպք չգիտեմ, որ որևէ դատավոր հանրությանն ասի, որ իրենց միջոցներն օրինական են և ներկայացնի ապացույցներ։ Դրա համար ասում եմ՝ էսօր բացառիկ մարդասիրական միջանցք կա․ կներկայացնեն՝ վեթինգի պրոցեսն ավելի շուտ կանցնեն, հանրային վեթինգ կանցնեն, կշարունակեն պաշտոնավարել։ Չեն ներկայացնի՝ էլի մարդասիրական միջանցք կա, հրաժարականների միջոցով կարող են լքել դատական համակարգը։