Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Բլոգ » Գևորգ Աճեմյանը՝ «Աշտարակ Կաթը» խլելու մասին

    Գևորգ Աճեմյանը՝ «Աշտարակ Կաթը» խլելու մասին

    Գևորգ Աճեմյանը՝ «Աշտարակ Կաթը» խլելու մասին
    Հուլիս 12, 2018 14:45 Բլոգ, Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Մամուլում օրերս լուրեր են շրջանառվում, թե ՀՀ վարչապատի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է: Lurer.com-ը  երեկ նաև գրել է, թե ըստ իրենց տեղեկությունների՝ Գևորգ Աճեմյանն իր մոտ է հրավիրել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատեր «Պարգև» ՍՊԸ ղեկավարներին և գրեթե սպառնալիքի տոնով հորդորել նրանց կարճ ժամկետներում «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը, սպառնալով, որ հակառակ պարագայում հարցին կխառնվի ԱԱԾ-ն։ Այս առիթով Գևորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

    Երևան Տոնավաճառ

    Այսքանով պարզ է դառնում, որ ես չէի կարող բիզնես «խլել» այն էլ՝ Արարատ Միրզոյանի հրահանգով։ Հետևաբար, եկեք ֆիքսենք, որ մեկանգամյա հանդիպումն ունեցել է տեղեկատվական բնույթ, և ես, հասկանալով, որ անզոր եմ արդեն իսկ դատական պրոցեսում գտնվող գործում օգնել կողմերին, ընդամենը խնդրել եմ հանդիպել միմյանց։ Հետագայում տեղեկացա, որ հանդիպումն արդյունավետ չի անցել. «Աշտարակ կաթ» ՓԲԸ֊ն և «Պարգև» ՍՊԸ֊ն ունեցած ֆինանսական կոնֆլիկտը կշարունակեն լուծել դատական ճանապարհով, կամ ինչպես իրենք կկամենան։ Չմոռանամ նշել, որ ի սկզբանե, չեմ իմացել հանդիպումն ինչ թեմայով է և կառավարության իմ աշխատասենյակում նոր տեղեկացել եմ` խոսքը «Աշտարակ կաթ» ապրանքանիշի մասին է։ Կողմերին մաղթում եմ խաղաղ վերջաբան։ Artak Avagyan - ը, ով ֆինանսական մասով պատասխանատուն է «Պարգև» ՍՊԸ֊ի կհաստատի խոսքերս։ Շնորհակալություն։


    scroll to top