Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Բլոգ » Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալի սկանդալային բացահայտումներ

    Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալի սկանդալային բացահայտումներ

    Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալի սկանդալային բացահայտումներ
    Հունիս 13, 2018 23:51 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում մի քանի սկանդալային գրառումներ է կատարել, որոնցով պնդում է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության այժմյան պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքները ծանր են:

    Նախ, Արմեն Դանիելյանը առաջին գրառմամբ հայտնում է իր վերադարձի և մարդկանց ճշմարտությունն ասելու մասին:

    «Ես վերադարձա մարդկանց ասելու ճշմարտությունը… դա հարյուրավոր նախկին դատախազների պատիվը և արժանապատվությունը վերականգնելու ճշմարտությունն է…»,- գրում է Դանիելյանը:

    Հաջորդ հրապարակմամբ նա հիշեցնում է Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի մասին, որը մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ. «Երբեք ուշ չէ քայլ անելու համար… արդարության համար պայքարող մարդը միշտ էլ կպայքարի… Ինչ կապ ունի պայքարի ժամանակագրությունը… Գուցե դուք իրավացի եք, սակայն, երբ կոռուպցիայի դեմ պայքարող նախկին գլխավոր դատախազ Կոստանյանի ավագ օգնականը չորով դուրս եկավ կոռուպցիոն սկանդալից՝ մնում էր միայն սպասել…

    Հ.Գ. Բա մեր օգնականներն ինչու երբեք չկասկածվեցին կոռուպցիայի մեջ… դժվար չէ կռահել…»,- գրում է Դանիելյանը:

    Տիգրան Խեչոյանը, մամուլի հրապարակումների համաձայն, մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Խեչոյանով զբաղվում էր ԱԱԾ-ն, սակայն ինչպես հետագա հրապարակումներում նշվեց, այս գործը «ջրվեց», քանի որ Խեչոյանն ու Կոստանյանը մտերիմ ընկերներ էին:

    Դանիելյանը շարունակում է հրապարակումների շարքը՝ անդրադառնալով Սասուն Խաչատրյանի նշանակմանը. «Միթե արդարության վերականգնում չէ Սասուն Խաչատրյանին Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում նշանակելը։ Անհրաժեշտության պարագայում մեկ առ մեկ կներկայացնեմ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պաշտոնից հրաժարված դատախազների անունները։ Նրանց նկատելի մեծամասնությունը պատվարժան իրավաբաններ են՝ ովքեր հաջողությամբ աշխատում են պետական կառավարման տարբեր մարմիններում։ Ինչ է պետական կառավարման այդ մարմիններում կոռուպցիայի դեմ պայքար չէ՞ր իրականացվում։ Թե՞ Գևորգ Կոստանյանը միայնակ էր պայքարում այդ չարիքի դեմ։ Իր տխրահռչակ գործունեությամբ Գևորգ Կոստանյանը նույնիսկ փորձեց վազանցել աշխարհի թիվ մեկ կաթոլիկ քրիստոնեա հովվապետին՝ առավել կաթոլիկ երևալու համար։ Արդյունքն այն է, որ քրեական օրենսգիրքը սգում է մեծն իրավաբանի վրա…»:

    Այս գրառումից երկու ժամ անց հայտնվեց Արմեն Դանիելյանի հաջորդ գրառումը՝ նախորդ հրապարակման մեջ հիշատակված անուններով արդեն.

    «Ոչ ոք չի մոռացվել…

    Թող նախկին կոլեգաներս ներողամիտ լինեն… Ներքոհիշյալ դատախազներն ինչ-ինչ պատճառներով ազատվել են աշխատանքից: Միթե նրանք չեն պայքարել կոռուպցիայի դեմ…

    ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՌԴ գլխավոր դատախազի ավագ օգնական,
    2. ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երևանի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ,
    4. ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ,
    3. ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ, արդարադատության գնդապետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր- ներկայումս ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
    4. ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,
    5. ՋՈՆ ՖԱՐԽՈՅԱՆ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարդատության գեներալ մայոր- ներկայումս ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
    6. ԱՐԹՈՒՐ ԳՈՅՈՒՆՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության գեներալ մայոր- ներկայումս ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ,
    7. ԳՐԻԳՈՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարդատության գնդապետ- ներկայումս ՔԿ Ներքին անվտանգության վարչության պետ,
    8. ԳԱԳԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործեով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական- ներկամուս
    «Գագիկ Խաչիկյան» իրավաբանական ընկերության հիմնադիր-փաստաբան,
    9. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Ընդհանուր բնույթի հանցագործությունների գործեով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, ներկայումս- ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական,
    10. ՀԱԿՈԲ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս «Ֆակտում» իրավաբանական ընկերության հիմնադիր-փաստաբան:
    Հաջորդիվ կնեկայացնեմ… Սամվել Սինանյանին, Վարդան Ավետիսյանին, Նաիրի Մարգարյանին, Վարդան Մուրադյանին, Նելլի Հարությունյանին, Ալեքսան Անդրեասյանին, Նորիկ Հակոբյանին, Էդուարդ Անդրիկյանին, Հմայակ Զաքոյանին, Հովիկ Սուքիսայանին և մյուսներին..
    Ներողամիտ կլինեք… »:

    Նման թեմաներ

    scroll to top