Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուստարվա ընդունելություն

    Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուստարվա ընդունելություն

    Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուստարվա ընդունելություն
    Հուլիս 16, 2019 14:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանում գործող հնագույն ԲՈւՀ-ը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2019 -2020 ուստարվա ընդունելություն:

    Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն, զավակ են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ցանկություն ունեն ուսանելու այն հաստատությունում, ուր կրթվել են Կոմիտաս վարդապետը, Հրաչյա Աճառյանը, Լևոն Շանթը, Մակար Եկմալյանը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը և մեր ազգի այլ մեծեր:

    Դիմել կարող են նաև Հայաստանի զինված ուժերում ծառայությունն ավարտած,  զորացրված քաղաքացիները:
    Ընդունվելու համար դիմորդները պետք է քննություններ հանձնեն հետևյալ առարկաներից.
    1. Հայոց լեզու (գրավոր),
    2. Հայ գրականություն (բանավոր),
    3. Հայոց պատմություն (բանավոր),
    4. Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
    5. Օտար լեզու (անգլերեն` ստուգարք):

    Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

    – դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում)

    – ինքնակենսագրություն,

    – միջնակարգ կամ ավելի բարձր կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ),

    – բնութագիր դպրոցի տնօրինությունից,

    – բժշկական վավերացման տեղեկանք,

    – անձնագրի պատճեն,

    – երկու լուսանկար` 3×4 չափսի,

    -զինվորական դրության վերաբերյալ փաստաթուղթ (կցագրման վկայական կամ զին. գրքույկ):

    Դիմումներն ընդուհվում են մինչև օգոստոսի 16ը`երկուշաբթիից շաբաթ, ժամը 9:00-ից 17:00-ն, շաբաթ օրը` մինչև 14:00-ն:

    Հասցեն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան, հեռախոս` 010 517 180, էլ. հասցե` gevorgianseminary@gmail.com, ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/gevorgianseminary/:


    Նման թեմաներ

    scroll to top