Գլխավոր Իրավական Ղալաթ են անում, թող փաստ բերեն. նախկին պաշտոնյան՝ որդու՝ ՔԿՀ պետ...

Ղալաթ են անում, թող փաստ բերեն. նախկին պաշտոնյան՝ որդու՝ ՔԿՀ պետ դառնալու մասին

7
0

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն այսօր Araratnews.am-ի  հետ զրույցում հաստատեց իր որդու Արթիկ ՔԿՀ-ի պետ նշանակվելու լուրը:

Մեր  հարցին, թե Գագիկ Մելքոնյանը որեւէ կապ կամ ազդեցություն ունի՞ իր որդու նշանակման հետ, Գագիկ Մելքոնյանը բացասական պատասխան տվեց. «Առհասարակ ոչ  մի»:

Դիտարկմանը, թե Արման Մելքոնյանը, ըստ շրջանառվող լուրերի, պարբերաբար սկանդալների մեջ է հայտնվում,  հետևաբար զարմանալի է նրան պետական ապաատում տեսնելը, Գագիկ Մելքոնյանը վրդովվեց. «Ղալաթ են անում, որ գրում են: Իմ որդին սկանդալային ոչ մի պատմության մեջ չի ընկել ոչ մի  անգամ: Դա լրագրողներն են գրում: Մի հատ փաստ թող բերեն, որ սկանդալային պատմության մեջ է ընկել: Գրողներն առնվազն հիմար են, որ առանց փաստը ստուգելու կամ որեւիցե ապացույցների նման բաներ են անում»:

Հիշեցրինք՝ 2019-ի ապրիլին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատել էր Մելքոնյանի որդուն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանության պետի պաշտոնից: «Չի ազատվել, գնացել է կադրերի ռեզերվ»,-  պատասխանեց նախկին փոխնախարարը:

Սոնա Դավթյան