Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » editorial » Ղարաբաղը համարվում էր և կհամարվի Ադրբեջանի տարածքը. Լապշինի նամակն Ալիևին

    Ղարաբաղը համարվում էր և կհամարվի Ադրբեջանի տարածքը. Լապշինի նամակն Ալիևին

    Սեպտեմբեր 13, 2017 11:08 editorial, Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    fff

    Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհակալություն հայտնել նրան ներման մասին հրամանագրի համար, նշելով, որ նա այժմ գիտի, թե ում է պատկանում Լեռնային Ղարաբաղը:

    «Այսօր ես իմացա, որ հրամանագիր եք ստորագրել ինձ ներում շնորհելու համար: Ես շատ շնորհակալ եմ ձեզ: Ես անժխտելի ապացույցներ եմ ստացել, որ Ղարաբաղը համարվում էր և կհամարվի Ադրբեջանի իսկական տարածքը: Հույս ունեմ, որ Ղարաբաղի հարցը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասված է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված Ալեքսանդր Լապշինի նամակում:

    Նա Ադրբեջանի ժողովրդին մաղթել է նաև գրավված տարածքների ազատագրում, իսկ Ալիևների ընտանիքին՝ առողջություն և երկարակեցություն:

    scroll to top