Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » editorial » Ղլեչյանի 3 օր սպասված պատասխանը «Լավ երեկոյի» մասին

    Ղլեչյանի 3 օր սպասված պատասխանը «Լավ երեկոյի» մասին

    Ղլեչյանի 3 օր սպասված պատասխանը «Լավ երեկոյի» մասին
    Մարտ 14, 2018 14:37 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայ հասարակությունը շարունակում է ակտիվորեն քննարկել Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդումը: Քննարկման առանցքում հաղորդման ընթացքում լրագրող ներկայացած Արուսիկ Տիգրանյանի ռեպորտաժն է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից (կանանց գաղութ): Երիտասարդ լրագրողուհուն ԱՆ քրեակատարողական վարչությունը թույլատրել էր մտնել հիմնարկ եւ «հարցազրույցներ» անել, այն պարագայում, երբ բազմաթիվ իրավապաշտպաններ, հետաքննող լրագրողներ մշտապես բարձրաձայնում են այն մասին, որ մեկ անգամ չէ, որ դիմել են քրեակատարողական վարչության ղեկավարություն` կալանավայրերում նկարահանումներ անելու խնդրանքով:

    Երևան Տոնավաճառ

    Մի քանի օր է` Araratnews.am-ը փորձում էր քրեակատարողական հիմնարկի հանրային կապերից ստանալ պարզաբանում, թե ինչպես ստացվեց, որ Առաջին ալիքի լրագրողը կարողացավ հեշտությամբ մտնել քրեակատարողական հիմնարկ: Բացի այդ, հարցրել էինք, թե արդյոք քրեակատարողական հիմնարկը տեղյա՞կ եղել է, թե ինչ բովանդակությամբ տեսանյութ է պատրաստվելու, եւ, վերջապես, հարցազրույց տվող կալանավորներն իմացե՞լ են, որ իրենց խոսքերը այդ կերպ մոնտաժվելու եւ զուգորդվելու են անբնական քրքիջներով:

    Այս հարցերի վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը խոստացել էր պատասխանել այսօր՝ օրվա երկրորդ կեսին: Քիչ առաջ, սակայն, Ղլեչյանը հայտնեց, որ թեմայի առնչությամբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեկնաբանություն տվել է, եւ իրենք ավելացնելու բան չունեն: Ղլեչյանին հայտնեցինք, որ հարցադրումներն արվել են դեռեւս այն ժամանակ, երբ չկար նախարարի մեկնաբանությունը: Գոռ Ղլեչյանը տվեց նույն պատասխանը:

    Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուսիկ Տիգրանյանի հարցազրույցին, ասել էր, որ  Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ հարցազրույցի մասին լուրջ քննարկումներ է ունենալու: «Իմ գնահատմամբ` առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- նշել էր  Հարությունյանը, չմասնավորեցնելով, թե որն էր առաջին դեպքը:

    Ի դեպ, հարկատուների միջոցներով սնվող հեռուստաընկերությունը մինչեւ հիմա որեւէ պարզաբանում չի տվել:

    Փայլակ Ֆահրադյան


    scroll to top