Գլխավոր Լուրեր Գինեսի ռեկորդներ-2019. թոփ տասնյակ (լուսանկարներ)

Գինեսի ռեկորդներ-2019. թոփ տասնյակ (լուսանկարներ)

7
0

Շարժվող մեքենայի տանիքին ոտնաթաթերով ֆուտբոլի գնդակով ամենաերկար ձեռնածությունն անել

Զարմանալի կատեգորիա է, այնպես չէ՞: Այնուամենյանիվ, նման նվաճում գոյություն ունի և ռեկորդն այստեղ պատկանում է  բրիտանացի Էշ Ռենդալին: Երիտասարդին հաջողվել է  գնդակը մի ամբողջ 93 վայրկյան պահել վերահսկողության տակ: Էհ, եթե միայն մեր ազգային հավաքականում նման ոտքեր լինեն:

Rekordy-Ginnessa-2019-10-udivitelnyh-dostizhenij-3

Առավել թվով  հետադարձ ցատկ՝ մեկ ձեռքի վրա իջնելով

Զամա Մոֆոկենգը հարավաֆրիկացի է՝ արտասովոր ֆիզիկական պատրաստվածությամբ: Երիտասարդը կատարել  է 34 հետադարձ ցատկ՝ յենվելով միայն մեկ ձեռքի  վրա: Ընդ որում, գետնին յուրաքանչյուր անգամ դիպչելու ինտերվալը3 վայրկյանից ավելի չի  տևել:

Rekordy-Ginnessa-2019-10-udivitelnyh-dostizhenij-2

Ձեռքերին հագած անվաչմուշկներով ամենաարագ ընթանալ

Միրկո Հանսենին հաջողվել է ձեռքերին հագած անվաչմուշկներով 50 մետր անցնել: Այդ տարածությունը հաղթահարելու համար նրանից պահանջվել է ընդամենը 8,55  վրկ: Նման հնարքի համար անհրաժեշտ է հսկայական ճարպկություն և ֆենոմենալ խիզախություն:

Rekordy-Ginnessa-2019-10-udivitelnyh-dostizhenij-1