Գլխավոր Լուրեր Գիշերային ակումբներից մեկում հաճախորդը կրակել է պարուհու ուղղությամբ

Գիշերային ակումբներից մեկում հաճախորդը կրակել է պարուհու ուղղությամբ

3
0

Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ փետրվարի 12-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արջուտ գյուղի վարչական տարածքում գործող «Ֆավորիտ» գիշերային ակումբում հնչել են կրակոցներ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Լոռու մարզի ոստիկանները և ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ օրը Վանաձորի բնակիչ, 21-ամյա Կ. Վ.-ն գիշերային ակումբում է եղել, երբ որպես հաճախորդ, նրա ծանոթ Ջոնը «ՎԻՊ» առանձնասենյակում ժետոններ է նետել նրա ուղղությամբ ու սեռական բնույթի հայհոյանքներ տվել իրեն և այնտեղ գտնվող մարդկանց հասցեին:

Կ. Վ.-ն փորձել է սենյակից դուրս գալ, սակայն Ջոնը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել և գարեջրի շիշ նետել աղջկա ուղղությամբ: Ոստիկանները պարզել են նաև, որ երբ աղջիկը դիմել է փախուստի, Ջոնը 20 րոպե փնտրել է նրան, մինչև այն պահը, երբ ակումբի ադմինիստրատոր, 50-ամյա Արթուր Հովսեփյանը նրան դուրս է հանել շենքից:

Լոռու մարզի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ջոնը հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Ջանիբեկ Մելիքյանը, ով ոստիկանների տարված բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է Գուգարքի ոստիկաններին:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Կ. Վ.-ն նշված գիշերային ակումբում պարուհի է: