Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Գիշերային առերեսումը ընտրողների և ընտրվածների միջև աննախադեպ էր

    Գիշերային առերեսումը ընտրողների և ընտրվածների միջև աննախադեպ էր

    Գիշերային առերեսումը ընտրողների և ընտրվածների միջև աննախադեպ էր
    Հոկտեմբեր 3, 2018 21:22 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    Գիշերային առերեսումը ընտրողների և ընտրվածների միջև աննախադեպ էր. ընտրյալներն ընդունեցին օրինագիծ, որն ուղղակիորեն կաշկանդում է ընտրողներին:

    Երևան Տոնավաճառ

    Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությանը տրված վեցամսյա ժամկետը բավական չէր հանրային համաձայնության հասնելու համար: Այլևս միանշանակ է, որ հանրությունն ու Ազգային ժողովում ներկայացված երեք քաղաքական ուժերը ընթանում են տարբեր ճանապարհներով:

    Ըստ երևույթին, Ազգային ժողովի յոթ տասնյակի հասնող պատգամավորներ ապացուցեցին, որ չեն ներկայացնում հանրությանը. առավելագույնը՝ ընտրողների փոքր խմբի կամ, որ ավելի հավանական է, իրենք՝ իրենց:

    Եվ այս պայմաններում հանրության և պատգամավորների հաշտեցման առաքելությունը փորձում է պահպանել երկրի վարչապետը. լինելով հանրության պատվիրանների իրականացման պատասխանատուն՝ վարչապետը ամեն գնով պահպանում է հավասարակշռությունը իշխանական թևերի միջև:
    Վարչապետը որևէ կերպ չի օգտվում ստեղծված հնարավորությունից՝ ստանձնելու արբիտրի լիազորություններ: Ավելին, նա իրականացնում է պատվիրակված լիազորություն՝ ներկայացնելով հանրությանը:

    Եվ, եթե դեռ երեկ երկրում կային քաղաքական կազմակերպություններ (Ազգային ժողովում ներկայացված կամ ոչ) և քաղաքական գործիչներ (գործող թե ժամկետանց), որ չէին ըմբռնել այս պարզ իրողությունը, անցած գիշերահավասարից հետո աստիճանաբար կհաղթահարեն այդ մոլորությունը՝ հանրության ողորմածությանը արժանանալու հեռահար միտումով:

    Ձոնիկ Մարգարյան


    Նման թեմաներ

    scroll to top